Վերադառնալ
25.06.2024

Ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական այց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

Ինստիտուցիոնալ հավատարմագրման  փորձագիտական այց  ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

     Հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում սույն թվականի  հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում է գտնվում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ»-ի կողմից կազմված փորձագիտական խումբը։ Այցի նպատակն է՝ հանդիպում – քննարկում կրթահամալիրի պետի, ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական կազմի, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ՝ տեղում փաստաթղթերի ուսումնասիրության և ռեսուրսների դիտարկման իրականացման միջոցով։

     Կրթահամալիրում փորձագիտական այցը կշարունակվի մինչև հունիսի 28-ը։