
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՈՂԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ապրիլի 26-ին «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնում անցկացվեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու նպատակով հայտ ներկայացրած պարեկային ծառայողների լողալու կարողությունների մակարդակի ստուգումը: Ստուգումն անցկացվեց ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը՝ ըստ նախապես հաստատված կարգի և պայմանների:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու համար մրցույթով անցած կհամարվեն այն ծառայողները, ովքեր ստուգման ձևերից հավաքած միավորների հանրագումարով կզբաղեցնեն սահմանվող տեղերը:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի լրացուցիչ: