ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն թվականի ապրիլի 27-ին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության թափուր տեղերի լրացուցիչ մրցույթի արդյունքները։
Ընդունող հանձնաժողովը 25.04.2023թ. թիվ 4-րդ նիստի արձանագրության 7-րդ կետով որոշել էր մրցույթն անցած դիմորդների հետ պայմանագիր կնքելու գործընթացի ավարտից հետո, մրցութային թափուր տեղեր առաջանալու դեպքում, անդրադառնալ այդ տեղերը մրցույթով չանցած դիմորդներով համալրելու և մրցույթով անցած դիմորդների նոր ցուցակ հաստատելու հարցին:
Ընդունող հանձնաժողովի 25.04.2023թ. թիվ 4-րդ նիստում մրցույթի ամփոփումից և արդյունքների հրապարակումից հետո ներքոհիշյալ 7 դիմորդները գրավոր հրաժարվել են պայմանագիր կնքելուց`
- Մուրադյան Սևակ Անդրանիկի / Սյունիքի մարզ/,
- Սարգսյան Տիգրան Ղուկասի / Սյունիքի մարզ/,
- Համբարձումյան Արթուր Արայի / Սյունիքի մարզ/,
- Ստեփանյան Վարդան Արամի / Սյունիքի մարզ/,
- Գաբրիելյան Ալիկ Գևորգի / Սյունիքի մարզ/,
- Շահնազարյան Արկադի Վանիկի / Սյունիքի մարզ/,
- Ղազարան Արայիկ Անդրանիկի/ Սյունիքի մարզ/։
Արդյունքում Սյունիքի մարզի համար հայտարարված մրցույթում առաջացել է 7 թափուր տեղ։
Դիմորդ Գնել Անդրանիկի Մելիքսեթյանն իր զեկուցագրի համաձայն գրավոր հրաժարվել է պայմանագիր կնքելուց, արդյունքում Սյունիքի մարզի համար առկա 7 թափուր տեղը պետք է հատկացվեն Սյունիքի մարզի տեղերի մրցույթի համար դիմում ներկայացրած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող դիմորդներին։
Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մինչև ապրիլի 28-ը ժամը 12։00 անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։
Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները նույն ժամկետում պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: