Վերադառնալ
09.06.2021

Հայտարարություն

Հայտարարություն

    2021 թվականի հուլիսի 6-ին ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ խորհրդի հովանու ներքո ՀՀ ոստիկանության կողմից ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի հետ համատեղ անցկացվելու է միջազգային գիտագործնական համաժողով «Թմրամիջոցների վտանգներին հակազդելը տեղեկատվական տիրույթի գլոբալիզացիայի պայմաններում հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինների (ոստիկանության), գիտական կրթական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև անվտանգության և իրավակարգի ոլորտում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի և ճյուղային համագործակցության մարմինների ներկայացուցիչները:

Համաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինների ուժերի համախմբման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում դրանց արդյունավետ փոխգործակցության միջոցների մշակման նպատակով, որոնք իրականացվում են ոչ կոնտակտային եղանակով՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում տեղեկատվական հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Համաժողովն անցկացվելու է առցանց ռեժիմով: