ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն թվականի հուլիսի 26-ին ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության մեկ թափուր տեղի համալրման հարցը։
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ հուլիսի 22-ի որոշմամբ ամփոփված մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո Արագածոտնի մարզի մրցույթով անցած դիմորդ Էրիկ Արարատի Գալստյանը գրավոր հրաժարվել է պայմանագիր կնքելուց:
Արդյունքում, Արագածոտնի մարզի համար հայտարարված մրցույթում առաջացել է մեկ թափուր տեղ:
Ըստ սահմանված կարգի, Արագածոտնի մարզի համար առկա մեկ թափուր տեղը հատկացվել է ընդունող հանձնաժողովի 22.07.2022թ. թիվ 4-րդ նիստի արձանագրությամբ Արագածոտնի մարզի տեղերի մրցույթը չանցած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող դիմորդին՝ Արսեն Ալեքսանդրի Մատինյանին:
Շնորհավորում ենք Արսեն Մատինյանին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Արսեն Մատինյանը պայմանագիրը պետք է կնքի իր ստորաբաժանումում: