Վերադառնալ
12.10.2021

Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմորդների

Ի գիտություն  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմորդների

        Հարգելի´ դիմորդներ,  

     Ինչպես գիտեք, համաձայն ընդունելության կարգի՝ դիմորդը դիմումի մեջ նշում է, թե սահմանված տեղերից կոնկրետ որ տեղերի համար է առաջին հայտով մասնակցում մրցույթին (Լոռու, Շիրակի, Երևանի), ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը սահմանված մյուս տեղերի մրցույթին երկրորդ և (կամ) երրորդ հայտերով մասնակցության վերաբերյալ, հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) դիմորդն իր դիմած տեղերի մրցույթից դուրս է մնացել, և

բ)  մյուս սահմանված տեղերի մրցույթի արդյունքներով առկա են թափուր տեղեր։  

      Ընդունող հանձնաժողովի որոշմամբ, երկրորդ և (կամ) երրորդ հայտեր չնշած դիմորդները մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ ցանկության դեպքում կարող են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին և լրացնել երկրորդ և (կամ) երրորդ հայտերը:

Դիմումը կարող է ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի էլեկտրոնային փոստին՝ info@edupolice.am :  

     Դիմումը ներկայացնելու մանրամասների համար կարող եք զանգահարել 010-77-80-33 կամ 093-60-15-70 հեռախոսահամարներով: