Վերադառնալ
16.10.2019

Հանդիպում հեռակա ուսուցման դիմորդների հետ

Հանդիպում հեռակա ուսուցման դիմորդների հետ

2019 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության  կրթահամալիրում  տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի  2019-2020 ուսումնական տարվա դիմորդների հանդիպումն  ընդունելության քննությունների հանձնաժողովի  հետ: Ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր    Մ.Բաբայանը,  ողջունելով դիմորդների կրթություն ստանալու ձգտումը, հույս հայտնեց, որ շուտով նրանց կտեսնի սովորողների շարքում: Ներկայացնելով հանձնաժողովի անդամներին` Մ.Բաբայանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիր է դիմել ոստիկանության 123 ծառայող՝ 57 բարձրագույն կրթությամբ, 66 միջնակարգ ընդհանուր, ինչպես նաև նախնական ու միջին մասնագիտական կրթությամբ: Այնուհետև առարկայական հանձնաժողովի անդամները ներկայացրին ընդունելության քննությունների կարգն ու պայմանները:

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ: