Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը
2017 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ոստիկանության ծառայող դիմորդների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ:
Ընդունելության քննություններին մասնակցեցին թվով 154 դիմորդ ոստիկանության ծառայողներ, որից 102-ը միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ, իսկ 52-ը բարձրագույն կրթությամբ:
2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 10-ը անցկացվեցին ընդունելության քննությունները և հարցազրույցը: 102-ը միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ դիմորդ ոստիկանության ծաառայողները հանձնեցին հայոց լեզու (թելադրություն), հայոց պատմություն/թեստ/ և ֆիզիկական պատրաստականություն, իսկ 52-ը բարձրագույն կրթությամբ դիմորդ ոստիկանության ծաառայողները մասնակցեցին հարցազրույցին:
Քննությունների և անցկացված հարցազրույցի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուտետ ընդունվեցին թվով 67 դիմորդ ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝
42-ը միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ,
25-ը բարձրագույն կրթությամբ: