Վերադառնալ
15.10.2021

Հանդիպում հեռակա ուսուցման դիմորդների հետ

Հանդիպում հեռակա ուսուցման դիմորդների հետ

     2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության  կրթահամալիրում  տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի  2021-2022 ուսումնական տարվա դիմորդների հանդիպումն  ընդունող հանձնաժողովի  հետ:  

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ    Գ. Գրիգորյանը հաջողություն մաղթեց դիմորդներին և հույս հայտնեց, որ բոլորը կցուցաբերեն դրական արդյունքներ:  Այնուհետև առարկայական հանձնաժողովների անդամները դիմորդներին ներկայացրեցին ընդունելության քննությունների կարգն ու պայմանները:    

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ: