Նորություններ

Վերադառնալ
27.10.2018

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի քննություններն ավարտվեցին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի քննություններն ավարտվեցին

2018թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունվելու համար 34 դիմորդ մասնակցեց հայոց պատմություն առարկայի ընդունելության քննությանը: Նրանցից 32-ը, ովքեր պատվով հաղթահարեցին սեփական երկրի պատմության իմացությունն ստուգող քննությունը, հոկտեմբերի 26-ին և 27-ին մասնակցեցին ֆիզիկական պատրաստականության քննություններին: Ֆիզիկապես ուժեղ և պատրաստված դիմորդների մեծ մասը կրկին ապացուցեց, որ արժանի է ուսանելու ոստիկանության կրթահամալիրում, և միայն հինգ դիմորդ ձախողվեց՝ չկարողանալով հաղթահարել նախատեսված նորմատիվները: