Վերադառնալ
28.10.2022

Հայտնի են բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների անունները

Հայտնի են բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների անունները

   2022 թվականի հոկտեմբերի 17-ից 28-ը տեղի ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության քննությունները և հարցազրույցը, որին մասնակցում էր 73 դիմորդ, որից 39-ը՝ միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ և 34-ը՝ բարձրագույն կրթությամբ:

   Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ընդունելության հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և հանձնաժողովի մյուս անդամները:

   Այսօրվա և նախորդ հարցազրույցների վերջնական արդյունքներով՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունվեց 36 դիմորդ․ միջնակարգ ընդհանուր կրթությամբ ու նախնական և միջին մասնագիտական կրթությամբ՝ 14 դիմորդ, բարձրագույն կրթությամբ՝ 22 դիմորդ:

   ՀՀ ոստիկանության կրթահամալիրը շնորհավորում է բոլոր ընդունվածներին` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ: