Վերադառնալ
17.12.2019

Գիտական խմբակ «Հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները» թեմայով

Գիտական խմբակ «Հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները» թեմայով

2019 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2019-2020 ուստարվա երրորդ նիստը, որն անցկացվեց քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին  քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսական կազմը,  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի սովորողները: Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները»:

Ողջույնի խոսքով և ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Լուսինե Թասալյանը: 

Այնուհետև «Հայցի ապահովման կատարման հիմնախնդիրները» թե­մայով գի­տական զեկույցով հանդես եկավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի սովորող Ա. Հակոբյանը:

Գիտական խմբակի անդամ, ակադեմիայի ի­րավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի սովորող Ս. Հակոբյանը ներ­կա­յա­ցրեց «Պարտապանի գույքի վրա դրվող  արգելանքի իրավաբանական բնույթը և հետևանքները» խորագրով գիտական զե­կույց, իսկ ակադեմիայի ի­րավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորող Վ. Մարգարյանը ներ­կա­յա­ցրեց «Կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման որոշ հարցեր» խորագրով գիտական զե­կույցը:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցող­նե­րին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմա­կերպ­վեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: