Հանդիպում համայնքային ոստիկանության բաժանմունքների ներկայացուցիչների հետ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացի շարունակական բարելավման նպատակով 2019 թ. հոկտեմբերի 24-ին կրթահամալիր էին հրավիրվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ տարածքային բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերը, ովքեր ունեն պրակտիկ գործունեության փորձ և տեսական ուսուցման կազմակերպման տեսանկյունից կարող են օժանդակել քոլեջի կրթական ծրագրերի բարեփոխման գործընթացում:
Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Բացման խոսքով հանդես եկավ Տ.Եսայանը: Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նորանշանակ շրջանավարտների պարտականությունները կատարելու ժամանակ ի հայտ եկող խնդիրներին, կարևորեցին պրակտիկայի կազմակերպման և անցկացման ընթացքը:
Հանդիպման ավարտին Տ.Եսայանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ hուսալով, որ նման քննարկումներն ավելի հաճախ կկազմակերպվեն: