Վերադառնալ
24.10.2022

Հայտնի են ընդունված դիմորդների անունները

 Հայտնի են ընդունված դիմորդների անունները

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022-2023 ուսումնական տարվա «Հայոց պատմություն» առարկայի քննությունը (թեստ)։

Քննության մեկնարկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը դիմորդներին ծանոթացրեց քննության անցկացման ընթացակարգին ու  ընդգծեց, որ Կրթահամալիրի նպատակն արդար մրցակցություն ապահովելն է:

Կրթահամալիրում «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցեց 16 դիմորդ։

Արդյունքներին կարող եք ծանոթանալ հղումով։

«Հայոց պատմություն» (թեստ) առարկայի քննության արդյունքների բողոքարկումը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 9։30-ից մինչև 14։30-ը։

 

Ընդունված դիմորդների ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ին։