Վերադառնալ
23.12.2022

Ամփոփվեց բանավեճի ակումբի ուսումնական դասընթացների փուլը

Ամփոփվեց բանավեճի ակումբի ուսումնական դասընթացների փուլը

    Ակումբի վերջին ուսումնական դասընթացի թեման էր՝ «Զրուցակիցների տիպերը և նրանց հետ հաղորդակցվելու մոտեցումները բանավեճի ընթացքում»։ Այս թեմայով ամփոփվեց բանավեճի ակումբի ուսումնական դասընթացների փուլը։   

Դասընթացը կազմակերպել էր  Ակումբի ղեկավարը՝ ոստիկանության մայոր Հ․Քեշիշյանը: Այն անցկացրեց ուսումնական կենտրոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ն․Նազարյանը։

Դասընթացի ժամանակ խոսվեց բանավեճի ընթացքում զրուցակիցների (բանավիճողների) հոգեբանական տիպերի, նրանց հետ հաղորդակցվելու առանձնահատկությունների, կիրառվող հոգեբանական, մանիպուլյացիոն հնարքների, ներազդման միջոցների մասին։

   Ակումբի սովորողները բանախոսին հարցեր հղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ Թեմայի շրջանակներում եղան նաև բուռն քննարկումներ։