Վերադառնալ
20.04.2022

Հանդիպում-քննարկում ուսանողական խորհրդի հետ

Հանդիպում-քննարկում ուսանողական խորհրդի հետ

    Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Մ. Մուրադյանն աշխատանքային քննարկում անցկացրեց ուսանողական խորհրդի հետ: Կարևորելով ուսանողական խորհրդի դերը որպես ինքնակառավարվող մարմնի՝ Մ․ Մուրադյանը շնորհավորեց նորընտիր նախագահին՝ ոլորտում տվյալ պատասխանատու գործունեության ղեկավարի պարտականություններն ստանձնելու համար: Արծարծվեցին ուսանողական խորհրդի առաքելության որոշակի հարցեր, որոնք պետք է գործնական քայլերի միջոցով իրագործվեն և նպաստեն Կրթահամալիրում կառավարման և ուսանողների իրավունքների ու պարտականությունների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

Ուսանողական խորհրդի անդամներն առաջադրեցին մի շարք հարցեր, որոնք կապված էին ուսումնական գործընթացի, լսարանային կահավորման և այլ ոլորտների հետ: Արդյունքում՝ Կրթահամալիրի պետի հանձնարարականով աստիճանաբար կթարմացվի անվճար ուսուցման լսարանային ֆոնդի գույքի որոշակի հատվածը: Լսարանային ֆոնդի թարմացումը վերջնական տեսք կունենա ուսումնական կիսամյակի ավարտին: Կվերանայվի գրադարանի աշխատանքային ժամերը: Որոշակի փոփոխություններ կկատարվեն ուսումնական գործընթացի տարբեր փուլերում, մասնավորապես՝ որոշակի բաղադրիչներ կվերանայվեն սովորողի գնահատման համակարգում: