ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ կրթահամալիրի համայնքային ոստիկանության համապարփակ կրթական ծրագրի մշակման գործում: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը դասընթացի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին և ներքին գործերի նախարարությանը՝ կրթահամալիրի դասախոսական անձնակազմի կարողությունների զարգացմանը միտված էական աջակցության համար, և բոլորին մաղթեց արդյունավետ ու հետաքրքրիր աշխատանք: