Վերադառնալ
01.07.2024

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

   2024 թվականի հուլիսի 1-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության ծառայողների մեկօրյա վերապատրաստումների շարքը՝ Ընտանեկան և կենցաղային  բռնության դեպքերը կանխարգելելու,  դրանց արձագանքելու, ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկություններըթեմայով:

  Վերապատրաստումներն իրականացվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Դասընթացներն իրականացվելու են հուլիս և օգոստոս ամիսներին՝ ընդգրկելով ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը: 

   Ներկաներից ողջունեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը և իր խոսքում ընդգծեց վերապատրաստման թեմայի արդիականությունը համայնքային ոստիկանության՝ որպես ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի կարողությունների զարգացման և օրենսդրական փոփոխությունների համատեքստում: