Վերադառնալ
23.03.2023

Գործնական պարապմունք ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում

Գործնական պարապմունք ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում

   Մարտի 21-ին Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխա­ների աջակցության կեն­տրոնում ՀՀ ոստիկանության կրթա­համալիրի ակա­դե­մի­այի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոս­տի­­կանության գնդապետ Ա. Սահակյանը, ՀՀ ոստիկանության ՀԱԱԳՎ-ի ԱՀ և ԸԲԿ վարչության ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկա­նության փոխգնդապետ Հ.Ալեքսանյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության 2-րդ կուրսի սովորողների հետ անցկացրին «Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավա­խախ­տում­ների կանխարգե­լումը» դասընթացի արդեն պարբերական դարձած` հերթական գործնական պարապ­մունքը։

Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառ­նում ՀՕՖ-ի երեխա­ների աջակցության կեն­տրոնում անչափահասների հայտնվելուն: Դրանք առավելապես ընտա­նիք չունե­ցող, անապաստան, լքված, մուրացկանությամբ զբաղվող կամ բռնու­թյան ենթարկված երեխաներ են, որոնք նաև  ունեն վարքագծի շեղումներ: Սո­վորողների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ կենտրոնում տրա­մադր­վում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության իրավական և շտապ արձա­գանք­ման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն: Կենտրոնի երեխաների հետ շփվելիս սովորողներն ամրապնդեցին երե­խայի հետ հա­ղոր­դակցման որոշակի հմ­­­տու­թյուն­ներ, որոնք ձեռք են բերվել «Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախ­տում­ների կանխարգելումը» մոդուլի դասավանդման ընթացքում:   

    Սովորողները տեղում համոզվեցին ոստիկանության ծառայողի՝ տվյալ գործըն­թացում ունեցած առանցքային դերակատարման մեջ: