Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի սովորողները երեխաների աջակցության կենտրոնում
Սույն թվականի hոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» առարկայի գործնական պարապմունքը` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Սահակյանը անկացրեց Հայաստանի օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:
Գործնական պարապմունքի ընթացքում կենտրոնի տնօրեն Մ.Անտոնյանը սովորողներին ծանոթացրեց կենտրոնի ստեղծման պատմությանը, երեխաների հետ հոգեբանների և մանկավարժների կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև նրանց հետ իրականացվող ուսումնական ծրագրերին:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 3-րդ վարչության՝ անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Բաբայանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հ.Ալեքսանյանը սովորողներին ներկայացրին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում անչափահասների կենտրոնում նրանց հայտնվելուն: Նրանք առավելապես ընտանիք չունեցող, անապաստան մնացած, լքված, մուրացմանությամբ զբաղվող կամ բռնության ենթարկված երեխաներ են, որոնց մոտ ի հայտ են եկել նաև վարքագծի շեղումներ: Սովորողների ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, որ կենտրոնում տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության 24-ժամյա իրավական և շտապ արձագանքման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն:
Սովորողները տեղում համոզվեցին թե որքան կարևոր է ոստիկանության աշխատակիցների դերակատարումը տվյալ գործընթացում։