Վերադառնալ
13.02.2023

Պրակտիկայի հրահանգավորում

Պրակտիկայի հրահանգավորում

    Փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի և անվճար ուսուցման 4-րդ կուրսերի և հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

Հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ամբիոնի պետեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նախ՝  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանն անդրադարձավ պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, պրակտիկայի ղեկավարներին տրվեցին պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ:

Այնուհետև՝ ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ պրակտիկայի անցկացման վայրերի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանը` կրթահամալիրի ակադեմիայի ծառայողներից պրակտիկայի ղեկավարներ նշանակելու մասին, ապա նաև՝ պրակտիկայի ծրագրերը, ամփոփման ու պաշտպանության կարգը:

Հրահանգավորման ավարտին պարզաբանվեցին սովորողներին հուզող հարցերը, և նրանց տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: