Վերադառնալ
15.02.2022

Ուսումնական և նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

Ուսումնական և նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

    2022 թ. փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի` ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ամբիոնի պետեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Հրահանգավորումից առաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանն անդրադարձավ պրակտիկայի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրներին, կարևորեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների հետ համագործակցությունը՝ շեշտը դնելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտության վրա: Կրթահամալիրի պետի կողմից պրակտիկայի ղեկավարներին և ակադեմիայի ղեկավարությանը տրվեցին համապատասխան ցուցումներ` պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ:

Պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին անդրադարձավ ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը:

Ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների (պրակտիկայի անցկացման վայրերի), ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանը` կրթահամալիրի ծառայողներից պրակտիկայի ղեկավարներ նշանակելու մասին:

Ամբիոնի պետերն ըստ ոլորտների ներկայացրին պրակտիկայի ծրագրերը, պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը, պարզաբանեցին սովորողներին հետաքրքրող հարցերը:

Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: