Համագործակցության հուշագրի կնքում
Իր կազմավորման տասնամյակի կապակցությամբ սեպտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն կազմակերպել էր «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար, որին, ի թիվս իրավաբանական կրթություն ապահովող այլ բուհերի, մասնակցում էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի միջև կնքվեց երկկողմ համագործակցության հուշագիր։
Համաժողովի շրջանակում ներկայացնելու համար մասնակից բուհերի ուսանողները ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովին էին տրամադրել համապատասխան զեկույցներ։ Ընտրված երեք զեկույցների թվում էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտեի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքը, ինչի համար էլ վերջինս արժանացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհակալագրին։