Վերադառնալ
21.10.2019

Ինտելեկտուալ խաղերի 10-րդ խաղաշրջանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ինտելեկտուալ խաղերի 10-րդ խաղաշրջանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 10-րդ հոբելյանական խաղաշրջանը, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողները և «Երևակ» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտները:

ՀՀ ոստիկանության և «Երևակ» կրթահամալիրների սաներից կազմվել էին 4 խառը թիմեր, որոնք էլ վիճարկեցին լավագույնի կոչումը։

Երկրորդ տեղը գրաված «Արարատ» թիմի գիտակները պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարբերանշանով հուշանվերներով:

Առաջին տեղը գրաված «Բազե» թիմի գիտակները պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի «Ծխացող կարոտ» պատմվածքների ժողովածուով՝ հեղինակի մակագրությամբ: Այդ թիմի գիտակ, «Երևակ» կրթահամալիրի աշակերտ Անահիտ Մանուկյանը պարգևատրվեց նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի կողմից սահմանված հատուկ մրցանակով՝ «Հայաստանի հրաշալիքները» հանրագիտարանով, իսկ թիմի ավագը՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորող Ջիվան Հարությունյանը, ճանաչվեց լավագույն գիտակ և ստացավ գլխավոր մրցանակը՝ բրոնզեփայլ բուն: