ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
02.10.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն ու INL-ը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն ու INL-ը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները

   Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժնի ներկայացուցիչների հետ։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության աշխատակիցների մասնագիտական կրթության նոր համակարգի զարգացման, կրթական ենթակառուցվածքների արդիականացման և գործնական ուսուցման հնարավորությունների ընդլայնման ուղղությունները։

  Կրթահամալիրի ռեկտոր Մ․Մուրադյանը ներկայացրել է մասնագիտական կրթության նոր համակարգի ձևավորման ընթացքը, իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով ժամանակակից և գործնական հմտությունների զարգացմանը միտված կրթական միջավայրի ձևավորման կարևորությունը։

 Քննարկվել են նաև արդեն իսկ ներդրված նյութատեխնիկական բազայի, լսարանային և կացարանային պայմանների, ինչպես նաև ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համագործակցության շրջանակները։

 Հանդիպման ավարտին INL-ի ներկայացուցիչները ռեկտորի ուղեկցությամբ շրջայց են կատարել Կրթահամալիրի տարածքում, ծանոթացել նոր լսարաններին, կառուցվող հատուկ ուսումնական սենյակներին և նոր կացարանային պայմաններին։

  Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները՝ ձևավորվող կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան համագործակցության հնարավոր ուղղությունները հստակեցնելու նպատակով։