Վերադառնալ
10.09.2024

Քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի կառուցվածքի վերաբերյալ

Քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի կառուցվածքի վերաբերյալ

   Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ղեկավար կազմի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան INL ծրագրի փորձագետ Լաուրի Թաբուրի, ինչպես նաև INL ծրագրի և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

   Հանդիպման շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը, այդ նպատակով մշակված օրենսդրական նախագծերի հիմնական լուծումները, նախատեսվող կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակությունը: 

   Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի կառուցվածքի, կառավարման, գործունեության հիմնական ուղղությունների, աշխատակիցների իրավական կարգավիճակի, ներքին և արտաքին շահակիցների հետ հարաբերությունների, կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ: