ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը մասնակցեց առցանց ինտելեկտուալ խաղին

2024թ. նոյեմբերի 14-15-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի ուսանողները մասնակցեցին ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիայի կազմակերպած «Արհեստական բանականության դերը հասարակության և պետության կյանքում Տյուրինգի մոդելի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը» խորագրով ինտելեկտուալ խաղերին։ Կրթահամալիրի ակադեմիան ներկայացնում էին առկա անվճար 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Լիդիա Գրիգորյանը, առկա վճարովի 3-րդ կուրսի սովորողներ Վարդան Կարապետյանը, Ադրինե Հարությունյանը և առկա վճարովի 4-րդ կուրսի սովորող Մելսիդա Ավետիսյանը։ Թիմի մարզիչն էր ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Գայանե Մարուքյանը։
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 16 թիմ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և այլ ուսումնական հաստատություններից։ Առաջին մրցափուլի ավարտից հետո մասնակից թիմերի ցանկում երկրորդ խաղափուլին ընդգրկվեց ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի թիմը և զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը։