Կրթահամալիրում ընդունել են Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին և միջազգային փորձագետին
Հուլիսի 30-ին ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) ներկայացուցիչներին և կազմակերպության կողմից ներգրավված միջազգային փորձագետին։
Հանդիպումը կայացավ IOM-ի կողմից կազմակերպվող և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։
Այցի նպատակն էր ծանոթանալ ՆԳՆ կրթահամալիրի գործունեությանը, ինչպես նաև քննարկել սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ոլորտներում կրթական կարողությունների զարգացմանն ու միջգերատեսչական համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում Մ․ Մարկոսյանը ներկայացրեց ՆԳՆ կրթահամալիրում նշված ուղղություններով իրականացված աշխատանքները, ինչպես նաև սահմանային անվտանգության ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակով իրականացվող նախաձեռնությունները։
Միջազգային փորձագետը բարձր գնահատեց ՆԳՆ կրթահամալիրի իրականացրած աշխատանքները՝ կարևորելով կրթական համակարգի ներդրումը սահմանային անվտանգության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում։
