Վերադառնալ
19.04.2023

Սովորողները հավաստագրեր ստացան

Սովորողները հավաստագրեր ստացան

    Ապրիլի 18-ին  ՀՀ  ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 9 սովորողի հավաստագրերի հանձնման արարողությունը: Հավաստագրերը հանձնեց Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Հովհաննիսյանը։  Իր խոսքում Ա․ Հովհաննիսյանը շնորհավորեց մրցույթը հաղթահարած և հավաստագրերի արժանացած սովորողներին՝ միաժամանակ  կարևորելով իրավաբանական կլինիկայի գործունեությունը Կրթահամալիրի հավատարմագրման գործընթացում, ինչպես նաև ընդգծեց իրավաբանական կլինիկայի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է թիմային աշխատանքի հմտությունները կատարելագործելու, գործնական և քաղաքացիների հետ շփվելու հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև իրավաբանին անհրաժեշտ կարողություններ զարգացնելու համար: