Հավաստագրերի հանձնում «Pro Bono» իրավաբանական կլինիկայում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Pro Bono» իրավաբանական կլինիկայում տեղի ունեցավ ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․Հովհաննիսյանը։
Հավաստագրերը հանձնեց Մ․Մուրադյանը: Իր խոսքում կրթահամալիրի պետն ընդգծեց իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությունը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է թիմային աշխատանքի հմտությունները կատարելագործելու և իրավաբանին անհրաժեշտ մի շարք կարողություններ, գործնական հմտություններ զարգացնելու համար: Միաժամանակ կարևորեց նաև «Pro Bono» իրավաբանական կլինիկայի սոցիալական դերն ու նշանակությունը, քանի որ այն միտված է քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելուն։