Վերադառնալ
16.11.2021

Հավաստագրերի հանձնման արարողությունը

Հավաստագրերի հանձնման արարողությունը

    Նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 8 սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը: 

Հավաստագրերը հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը։  Իր խոսքում Գ. Գրիգորյանն ընդգծեց իրավաբանական կլինիկայի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է թիմային աշխատանքի հմտությունները կատարելագործելու, գործնական և քաղաքացիների հետ շփվելու հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև իրավաբանին անհրաժեշտ մի շարք կարողություններ զարգացնելու համար:    

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Տ. Խաչատրյանը։ Տ. Խաչատրյանը շնորհավորեց մրցույթը հաղթահարած և հավաստագրերի արժանացած սովորողներին՝ միաժամանակ  կարևորելով իրավաբանական կլինիկայի գործունեությունը կրթահամալիրի հավատարմագրման գործընթացում։

 

Հայտարարություն

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2018 թվականից գործում է իրավաբանական կլինիկա:

 

ՀՀ ոստիկանության իրավաբանական կլինիկայում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում՝ քրեաիրավական  և քաղաքացիաիրավական հարցերով:

 

Իրավաբանական խորհրդատվությունը տրամադրում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի` կլինիկական ուսուցում ստացած սովորողները իրավաբանական կլինիկայի փաստաբանի հետ համաձայնեցնելուց հետո:

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային  չորեքշաբթի՝ ժամը  15:00-ից մինչև  17:00-ն:

 

      Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գրասենյակ՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29, կամ հարցերն ուղղել legalclinic2021@gmail.com էլեկտրոնային հասցեով:

 

* Խորհրդատվություն չի տրամադրվում արձակուրդների և քննաշրջանի ընթացքում (նոյեմբերի 17-ից ամեն չորեքշաբթի):