Կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը Եվրոպական բուհերի հետ
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռազմավարական պլանով սահմանված՝ Եվրոպական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմամբ Կրթահամալիրի միջազգայնացումն իրագործելու նպատակով սույն թվականի ապրիլի 8-ին Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև կնքվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։
Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն հաստատել երկու հաստատությունների միջև։
Համաձայնագիրը պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարելու ոստիկանության, ներքին անվտանգության և իրավապահ մարմինների ոլորտներում։