Դատախաղ ` Կրթահամալիրի սովորողների մասնակցությամբ
Մարտի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրերից մեկում ՀՀ ոստիկանութան կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ի․գ․թ, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը և նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Լուսինե Թասալյանը կազմակերպել էին քաղաքացիական իրավունքի դատախաղ-մրցույթ, որին մասնակցում էին Ակադեմիայի առկա անվճար 2-րդ կուրսի սովորողներ Նաիրի Զիլաբյանը, Անգելինա Հովհաննիսյանը, Անի Գրիգորյանը, Կարեն Կարապետյանը, Ժաննա Տեփանոսյանը, առկա վճարովի 2-րդ կուրսի սովորողներ Արգիշտի Բաբայանը, Մելսիդա Ավետիսյանը, Ավետ Ավետիսյանը, Նվեր Ստեփանյանը, Լիլիթ Դավթյանը, Արփինե Մանգասարյանը և Լալա Գինոսյանը։
Դատախաղն անցկացվել էր երկու փուլերով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի համար կողմերին նախապես տրված գործի հիման վրա նրանք պետք է պատրաստեին հարց ու պատասխան, որը պետք է գնահատվեր անկողմնակալ դատավորների կողմից։
Գրավոր արդյունքների ամփոփմամբ հաղթող ճանաչվեց առկա վճարովի երկրորդ կուրսի թիմը։
Բանավոր փուլում թիմերն արդեն պայքարում էին լավագույն թիմի և լավագույն բանախոսի մրցանակի համար։ Գնահատումն իրականացնում էին առկա վճարովի երրորդ կուրսից ընտրված երեք արբիտրներ Ասմարե Սարգսյանը, Ռուզաննա Պողոսյանն ու Դիանա Գրիգորյանը։ Կողմերի բանավեճը ծավալվեց նախապես տրված գործի շրջանակներում իրենց դիրքորոշումը ներկայացնելու, ինչպես նաև փոխադարձ հարցուպատասխանի և արբիտրների հարցադրումների շուրջ իրենց դիրքորոշումները ներկայացնելու ձևաչափով։
Արդյունքում հաղթող ճանաչվեց առկա անվճար 2-րդ կուրսի թիմը՝ թիմի ավագ Նաիրի Զիլաբյանի գլխավորությամբ, իսկ լավագույն բանախոսի մրցանակին արժանացավ առկա անվճար երկրորդ կուրսի սովորող Անի Գրիգորյանը։
Դատախաղի ավարտին գրավոր, բանավոր փուլերում հաղթող թիմերին և լավագույն բանախոսին մրցանակներ հանձնվեցին։