Նորություններ

Վերադառնալ
19.03.2018

Տեղի ունեցավ կրթահամալիրի խորհրդի երկրորդ նիստը

Տեղի ունեցավ  կրթահամալիրի խորհրդի երկրորդ նիստը

2018 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի թիվ 2 նիստը: Օրակարգում քննարկվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի ուսուցման սովորողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցը: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Հ.Մուրադյանը: Կրթահամալիրի խորհուրդը, քննարկելով սովորողների կողմից ներկայացված 27 դիմումները, բավարարեց 21-ը: