Վերադառնալ
12.10.2023

Կրթահամալիրի խորհրդի երրորդ նիստը

Կրթահամալիրի խորհրդի երրորդ նիստը

   2023 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի խորհրդի երրորդ նիստը: Օրակարգում կար մեկ հարց` ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման սովորողների 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցում:

   Զեկույցով հանդես եկավ Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ.Դ.Կարապետյանը:

   Կրթահամալիրի խորհուրդը, սովորողների ներկայացրած 27 դիմումները քննարկելով, բավարարեց 25-ին: