Նորություններ

Վերադառնալ
12.07.2018

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը և ոլորտի միջազգային փորձը» խորագրով սեմինար-քննարկում

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը և ոլորտի միջազգային փորձը» խորագրով սեմինար-քննարկում

2018 թվականի հուլիսի 11-ին, ի կատարումն ՀՀ ոստիկանության 2018 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 1.6.1. կետի, ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը և ոլորտի միջազգային փորձը» խորագրով սեմինար-քննարկում:

Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Աբրահամյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության արտաքին ծառայության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Հ. Վարդանյանը:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը: Նա կարևորեց հավաքների ազատության իրավունքի համակողմանի հետազոտումը, դրա իրացման երաշխիքների կատարելագործումը, քննարկվող հարցի կապակցությամբ տեսության և պրակտիկայի ինտեգրումը: Գիտական զեկույցներով հանդես եկան Ա. Աբրահամյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի աբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը: Բանախոսները ներկայացրին հավաքների ազատության իրավունքի իրացման արդի հարցադրումները, քննարկվող հիմնախնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմնախնդիրնե­րը:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զե­կու­ցողներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմակերպվեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: