Նորություններ

Վերադառնալ
15.05.2018

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եվ դրա կանխարգելումը» թեմայով կլոր սեղան-քննարկում

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եվ դրա կանխարգելումը» թեմայով կլոր սեղան-քննարկում

2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եվ դրա կանխարգելումը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվել էր Կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի կողմից:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Մնացականյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Միսակ Մարկոսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Բենիամին Ալեքսանյանը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վաչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արսեն Ոսկանյանը, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ օ/լ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Սերգեյ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Մելանյա Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետի պ/կ Արփինե Նավասարդյանը:

Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ ոստիկանության ՓՔՎ հատուկ հետազոտությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության շտաբի կազմվերլուծական վարչության ԲԿՈՀ բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Մելիքյանը,  ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտական գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Աննա Թովմասյանը,  ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի փորձագետ Արա Գալստյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներայացուցիչներ, սովորողներ:

Միջոցառումը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Եսայանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ մի շարք տեսական և գիտական ուսումնասիրություններ, որոնց արդիականությունից ելնելով քննարկումները ծավալվեցին նախատեված ժամանակահատվածից մեկ ժամ ավել: