Վերադառնալ
10.04.2024

Օտար լեզուների ուսուցման ինտերակտիվ մոտեցումը ոստիկանական մասնագիտական կրթության համակարգում

Օտար լեզուների ուսուցման ինտերակտիվ մոտեցումը ոստիկանական մասնագիտական կրթության համակարգում

   Ապրիլի 9-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնն անցկացրեց գիտական կլոր սեղան-քննարկում՝ «Օտար լեզուների ուսուցման ինտերակտիվ մոտեցումը ոստիկանական մասնագիտական կրթության համակարգում» թեմայով:

   Միջոցառմանը հրավիրված էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Բարսեղյանը, որն իր ելույթով բացեց նիստը՝ ներկայացնելով դասավանդման ավանդական և ոչ ավանդական մեթոդները:

   Թեման շարունակեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայարփի Քեշիշյանը և ներկայացրեց դասավանդման ինտերակտիվ մեթոդ-քննարկումը՝ շեշտը դնելով դրա արդյունավետ կիրառման պայմանների վրա:

   Լեզուների ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ռուսակովա Գալինան խոսեց օտար լեզու սովորելու GPT չաթի հնարավորությունների մասին, որը կարող է դառնալ անձնական ուսուցիչ՝ օգնելով ինքնուրույն սովորել ցանկացած օտար լեզու: Օտար լեզու սովորելու համար ամենաարդյունավետ բջջային հավելվածները ներկայացրին ակադեմիայի անվճար բաժնի 3-րդ կուրսի սովորողներ Լենա Շահբազյանը, Սյուզաննա Սարուխանյանը, Լուիզա Խաչատրյանը:

   Լեզու սովորելու ինտերակտիվ մեթոդ է նաև խաղը։  Այս մասին պատմեցին լեզուների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Աննա Եղոյանը, քոլեջի 1-ին կուրսի սովորողներ Սոնա Խաչատրյանը, Երվանդ Մանուկյանը և քոլեջի 2-րդ կուրսի սովորողներ Գևորգ Վարդանյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Անի Ազիզյանը:

   Կլոր սեղան-քննարկումն անցավ ազատ քննարկման մթնոլորտում, մասնակիցները փոխանակեցին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները, հարցեր ուղղեցին և ամփոփեցին արդյունքները: