Կլոր-սեղան քննարկում «Թրաֆիքինգի կանխարգելման արդի հիմնախնդիրները» խորագրով
Սույն թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկումը: Քննարկման թեման էր «Թրաֆիքինգի կանխարգելման արդի հիմնախնդիրները»: Հրավիրված էին ՀՀ գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ․Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության՝ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տ․ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ Ա․ Թաթոյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վ․ Վարդանյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ ներկայացուցիչ Ա․ Գաբրիելյանը։ Ներկա էին ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և տարբեր կուրսերի սովորողները։
Բացման և փակման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դեցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։
Քննարկման ընթացքում զեկույցներով հանդես եկան Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Դ․ Թումասյանը, ՀՀ գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ․ Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության՝ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տ․ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ Ա․ Թաթոյանը, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ՝ Ժ․ Տեփանոսյանը, Ա․ Հովհաննիսյանը։
Առաջադրվեցին հարցեր և քննարկվեցին դրանց հնարավոր լուծումները։
Հետաքրքիր և բովանդակալից քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց քննարկումները դարձնել շարունակական և համագործակցությամբ կատարել ոլորտային հետազոտություններ։