Վերադառնալ
01.03.2022

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    2022 թ. մարտի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կրթության որակի ապահովման բաժանմունքի աշխատակիցները ֆոկուս խմբային քննարկման ձևաչափով քննարկեցին սովորողների գիտելիքների գնահատման համակարգի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Տ. Խաչատրյանն անդրադարձավ սովորողի գնահատման համակարգի հիմնախնդիրներին, կարևորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսների ներգրավվածությունը գնահատման նոր ձևաչափերի մշակման և ներդրման գործում՝ շեշտը դնելով գնահատման արդյունավետ բաղադրիչների մշակման և կիրառման անհրաժեշտության վրա: Նշվեց նաև, որ սովորողների գիտելիքների գնահատման համակարգի վերանայումը կապված է կրթահամալիրի ինստիտուցիոնալ պետական հավատարմագրման հետ, որի շրջանակներում փորձագիտական խումբը ներկայացրել էր սովորողի գնահատման համակարգի վերանայման մի շարք խորհրդատվություններ:

Դասախոսներն ըստ ոլորտների ներկայացրին թե ինչ բաղադրիչներ են առաձնացնում սովորողի գիտելիքի գնահատման համար և ինչ չափանիշներով է պետք գնահատել սովորողին, որպեսզի գնահատումը լինի արդյունավետ:

Դասախոսների հետ քննարկվեցին նաև սովորողի գիտելիքի գնահատման բարելավման հետագա քայլերը, հնչեցին թեմային առնչվող կարևոր առաջարկություններ, որոնք հետագայում կներառվեն սովորողների գիտելիքների գնահատման համակարգի վերանայման հիմքում: