Վերադառնալ
07.04.2022

Դասախոսություն՝ «Օպերատիվ աշխատակցի և քննիչի փոխհամագործակցությունը» թեմայով

Դասախոսություն՝ «Օպերատիվ աշխատակցի և քննիչի փոխհամագործակցությունը» թեմայով

    ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վոլգոգրադի ակադեմիայի միջազգային համագործակցության ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում կրթօջախների միջև ազդարարվեց համագործակցության նոր փուլ, որի շրջանակներում ապրիլի 7-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «Օպերատիվ աշխատակցի և քննիչի փոխհամագործակցությունը» թեմայով։ Հանդիպումը մեկնարկեց Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց երկկողմ փոխհամագործակցությունը և ընդգծեց, որ  հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա նման ձևաչափի շնորհիվ։

Մասնակիցներին ողջունեց նաև Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Աննա Տեմոֆեևան, որը, կարևորելով նման դասախոսությունների անցկացումը, հույս հայտնեց, որ դրանք  շարունակական բնույթ կկրեն։

Դասախոսությունը վարեց  Ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ալիսա Սմբատյանը։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին օպերատիվ աշխատակցի և քննիչի փոխհամագործակցության հիմնախնդիրները, ներկայացվեցին տվյալ հարցի շուրջ առկա իրավակարգավորումները, ինչպես գործող, այնպես էլ  նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն  սույն թվականի հուլիսի 1-ից:

Վոլգոգրադի ակադեմիայի քննչական օպերատիվ-հետախուզական ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի սովորողները դասախոսությունը լսելուց հետո հարցուպատասխանի միջոցով համեմատականներ անցկացրին երկու ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերի միջև, քննարկեցին օպերատիվ աշխատակցի և քննիչի փոխհամագործակցության հիմնախնդիրները: