Վերադառնալ
26.06.2024

Բարեվարքության դասընթաց

Բարեվարքության դասընթաց

      Հունիսի 25-26-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց բարեվարքության, էթիկայի և  հակակոռուպցիոն ծրագրերով վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մի խումբ դասախոսների համար, որը կազմակերպվել էր ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից։

      Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեց և  քննարկվեց բարեվարքության  համակարգի տարրերը՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, պաշտոնական (ծառայողական) պարտականությունների իրականացմամբ պայմանավորված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:

     Դասընթացը վարեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը, ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության փրկարար ծառայության և քաղաքացիական ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունների իրականացման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Թագուհի Ցականյանը։