Կրեդիտային ուսուցման առանձնահատկությունները Կրթահամալիրում
Դեկտեմբերի 12-ին ուսումնամեթոդական և զարգացման վարչության և կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի համատեղ ուժերով Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպում անցկացվեց՝ ի կատարումն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների 3-րդ կետի՝ «Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում իրականացնել հանդիպումներ կրեդիտային համակարգի վերաբերյալ թեմաներով»։
Բացման խոսքով հանդես եկավ ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մնացականյանը, որն անդրադարձավ կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի հասկացությանը, առանձնահատկություններին, նպատակներին և ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրեդիտային ուսուցման իրավական կարգավորմանը:
ԿՈԱ և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Տ.Խաչատրյանը պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց կրեդիտային համակարգի հիմնական դրույթները, կրեդիտների փոխանցման և կուտակման հատկանիշները, միջին որակական գնահատականի ձևավորման բանաձևերը, ինչպես նաև գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում ՊԴ կազմի կողմից հնչեցին հարցեր, որոնց վերաբերյալ եղան քննարկումներ և տրվեցին համապատասխան պարզաբանումներ: