Վերադառնալ
01.03.2024

Լիտվա, Լատվիա, Հայաստան․ համագործակցությունը շարունակվում է

Լիտվա, Լատվիա, Հայաստան․ համագործակցությունը շարունակվում է

   Փետրվարի 29-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հյուրընկալվել էին Լիտվայի Հանրապետության ՆԳՆ կից հանրային անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասը, նույն ծառայության օպերատիվ արձագանքման խմբի գլխավոր մասնագետ, կապիտան Գիտիս Ֆուրմանավիչուսը և Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանության հասարակական կարգի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Անսիս Պումպուրսը։ Հյուրերին դիմավորեց Կրթահամալիրի ղեկավար կազմը՝ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ։

   Ճանաչողական այցի ընթացքում հյուրերին ներկայացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքն ու առաքելությունը։ Մ․Մուրադյանը ծանոթացրեց իրականացվող բարեփոխումների արդյունքները և ապագայի ծրագրերը։ Առանձնակի ընդգծվեց ձևավորման փուլում գտնվող Ոստիկանության գվարդիայի ուսումնական ծրագրերի մշակման և դրանց հիմքում ընկած օրենսդրական և պրակտիկ լուծումների ընթացքը։

   Ա․Պաուլաուսկասը և Ա․Պումբուրսն իրենց հերթին ներկայացրին նշված ոլորտում Լիտվայի և Լատվիայի փորձը և ծառայությունների ձևավորման ընթացքը։

   Հյուրերը շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքով, այցելեցին կրիմինալիստիկայի հատուկ լսարաններ, փորձակայան, դեպքի վայրի զննության վիրտուալ իրականության լսարան, եղան ֆիզիկական պատրաստականության դահլիճներում և այցելեցին ՀՀ ոստիկանության թանգարան։

   Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության իրականացման վերաբերյալ։