Հայտարարություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2018 թվականից գործում է իրավաբանական կլինիկա:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում քրեաիրավական և քաղաքացիրավական հարցերով:
Իրավաբանական խորհրդատվությունը տրամադրում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համապատասխան ուսուցում ստացած սովորողները՝ իրավաբանական կլինիկայի փաստաբանի հետ համաձայնեցնելուց հետո:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային չորեքշաբթի՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ը*:
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գրասենյակ՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29 կամ հարցերն ուղղել legalclinic2018@mail.ru էլեկտրոնային հասցեով:
* Խորհրդատվություն չի տրամադրվում արձակուրդների և քննաշրջանի ընթացքում: