Վերադառնալ
28.04.2021

Իրավաբանական կլինիկայի կազմն այսուհետ համալրվեց նոր անդամներով

 Իրավաբանական կլինիկայի կազմն այսուհետ համալրվեց նոր անդամներով

    Իրավաբանական կլինիկան կարևոր դեր ու նշանակություն ունի պրակտիկ և որակյալ իրավաբանների պատրաստման գործում:

  Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 8 սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը:

  Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև սովորողները:

    Հավաստագրերը հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը:

  Մ.Բաբայանն ընդգծեց իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությունը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է թիմային աշխատանքի հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև իրավաբանին անհրաժեշտ մի շարք կարողությունների զարգացման համար:   Նա հավելեց, որ, բացի իրավաբանական կրթությունից ու գիտելիքներից, անչափ կարևոր է նաև իրավաբանական դաստիարակությունը, որը նրանք ձեռք են բերում կլինիկայում աշխատելու շնորհիվ:

   Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը: Կարևորելով կլինիկայի դերը՝ ընդգծեց, որ վերջինիս գործընթացը միտված է կրթահամալիրի կողմից հանրային ոլորտում ծառայություններ մատուցելու դժվարին աշխատանքին: