Վերադառնալ
14.05.2024

Կրթահամալիրի ներկայացուցիչը Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանությունում

Կրթահամալիրի ներկայացուցիչը Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանությունում

     ԵՄ «Իրավապահ համակարգի և անվտանգության աջակցման բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում մայիսի 6-10-ը ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանությունում: Պատվիրակության կազմում էր նաև ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Հովհաննիսյանը:

     Այցի ընթացքում պատվիրակության անդամներն ուսումնասիրե­ցին Լիտվայի քրեական ոստիկանության փորձը՝ հանցագործությունների ռազմավարական և մարտավարական վերլուծության, օպերատիվ կառավարման, քրեական ոստիկանության և դատաբժշկական փորձագիտական կենտրոնի միջև համագործակցության, պարեկային ծառայության և քրեական հետախուզության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ոլորտներում: