Վերադառնալ
17.12.2021

Կայացավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Կայացավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

    Դեկտեմբերի 17-ին կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Ութ շրջանավարտներից 2-ն արժանացան գերազանցության դիպլոմի: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, շնորհավորելով մագիստրոսներին, նշեց, որ մագիստրոսական կրթական աստիճանն ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է խթանի հետբուհական կրթություն ստանալուն:

       Միջոցառման ավարտին շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ մագիստրատուրայի շրջանավարտ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Սարգսյանը: