Վերադառնալ
01.11.2022
Հայտնի են մագիստրատուրա ընդունվածների անունները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա անվճար ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության հարցազրույցը, որին մասնակցում էին ոստիկանության 20 ծառայող:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ընդունելության հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և հանձնաժողովի մյուս անդամները:
Հարցազրույցի ընթացքում դիմորդ-ծառայողներին տրվեցին ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գործունեության վերաբերյալ հարցեր:
Ընդունելության հանձնաժողովի որոշման արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրա ընդունվեց 9 ծառայող: