Վերադառնալ
06.12.2021

Մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորումը

Մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորումը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Ֆիդանյանը։ Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցող 8  շրջանավարտն էլ հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը, 2 շրջանավարտ  արժանացան գերազանցության դիպլոմի։